Ի դեպ․ Փաշինյանը սուտ է ասել

Հրապարակող՝

,

suren sahakyan

Նիկոլ Փաշինյանի հերթական ստի մասին Սուրեն Սահակյանն այսօր հետևյալ գրառումն է կատարել ֆեյսբուքյան էջում

Փաշինյանը, պատասխանելով Հայաստանում Իրանի դեսպանատան հայտարարությանը, ասել է․ «2018-ից հետո Հայաստանում երբեք ոչ մի տեղ հանրահավաք չի արգելվել»։
Փաշինյանը սուտ է ասել։ 2023թ․ օգոստոսի 16-ից մինչև դեկտեմբերի 9-ը «Զանգ» նախաձեռնության համարյա ամեն օր անցկացվող ավելի քան 60 հավաք դադարեցվել է, ու մասնակիցները, այդ թվում՝ ես, ապօրինի տեղափոխվել ենք Ոստիկանության բաժիններ, կազմվել են արձանագրություններ, որոնք ՀՀ Վարչական դատարանը նույնպես համարել է ապօրինի։ Մինչ օրս էդ գործերը քննվում են դատարաններում։ Որևէ գործով հավաքներին ոստիկանության միջամտությունը չի համարվել օրինական։ Էս գործերը տեղ են գտել իրապաշտպան գործունեություն ծավալող մի շարք կազմակերպությունների զեկույցներում, ինչպես նաև ՀՀ-ում ժողովրդավարության մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան զեկույցում։ Միաժամանակ, համանման մյուս բոլոր հավաքները չեն արգելվել և չեն խոչընդոտվել ոստիկանության կողմից։ Մինչև հիմա՝ 2 տարուց ավելի, ցուցարարներից բռնագրաված, նրանց սեփականությունը հանդիսացող գույքը ապօրինաբար պահվում է ոստիկանության բաժիններում։
Թե բա ոչ մի հանրահավաք չի արգելվել։

Ամենաթարմ