ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը, պատվաստվել են կորոնավիրուսի դեմ։
Այս մասին տեղեկանում ենք Փաշինյանի Facebook-ի պաշտոնական էջից, որտեղ նա նաև տեսանյութ է հրապարակել։
Փաշինյանը կոչ է արել քաղաքացիներին ակտիվորեն դիմել պոլիկլինիկաներ ու պատվաստվել:
«Ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ մեծ է հավանականությունը, որ 2021 թվականի երկրորդ կեսին առաջատար երկրները չպաստվաստված քաղաքացիների մուտքի սահմանափակումներ կմտցնեն», – գրել է վարչապետի պաշտոնակատարը։
https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2958866484433727?__cft__%5B0%5D=AZXHPvXJluYUL0L4j42dPdbOkfFdHa6PF8aHCHiFOazsG3zh9Z5n3KoEEwtgC60N7Fao1lDfl09kxndycS5BbHgWmjhOdLQHfyM36b28wyMQPOzt-Xhn-IZtWPYxElA2AzlZzTJUYOFDx3qc_9U-DgvHRFaZHBaxHL-RkDNzhwzN8w&__tn__=%2CO%2CP-R
