fbpx
Քաղաքականություն

Փաշինյանն ուղիղ եթերով կպատասխանի ԶԼՄ-ների ու ՀԿ-ների հարցերին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ ուղիղ եթերով կպատասխանի ԶԼՄ-ների ու ՀԿ-ների հարցերին։

«Սիրելի հայրենակիցներ,

Վաղը՝ հունվարի 24-ին, ժամը 20.00-ին՝ ֆեյսբուքյան իմ այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին:

Լրատվամիջոցները և հասարակական կազմակերպություններն այսօր մինչև ժամը 20.00-ն իրենց հարցերը կարող են ուղարկել press@gov.am էլ. փոստի հասցեին։

Հարցուպատասխանի տևողությունը՝ մոտ 2 ժամ», – գրել է Փաշինյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ