fbpx
Հասարակություն

Փաշինյանն ուզում է կոռուպցիայի արդյունքում անդառնալի վնաս հասցնել բնությանը․ Վահագն Ավագյան

«Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը Facebook-յան իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս առաջ հայտարարեց, որ ծանոթացել է գերգաղտնի մի փաստաթղթի հետ, որտեղից երևում է, որ 2014-ին արդեն երկրի կառավարման համակարգն ամբողջությամբ ճգնաժամի մեջ է, չեն գործում պետական ինսիտուտները և, ըստ էության, մենք չհաջողած երկիր ունենք:

Մեկ այլ օր նա ասում էր, որ, ըստ էության, մենք չունենք կոռուպցիայից անմասն կառավարման համակարգ: Եթե հանենք կոռուպցիան, գոյություն չի ունենա նաև կառավարման համակարգը:

Նման պայմաններում ինչպես է հաջողվել Ամուլսարի նման հանքի շահագործման ծրագրում ապահովել մաքրամաքուր կառավարում և զերծ մնալ կոռուպցիայից. մնում է 21-րդ դարի մեծագույն առեղծվածը:

Այն ուժերը, որ կարծում են, թե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է հարցն իրավական ճանապարհով լուծել, առնվազն, սխալվում են: Իրավական ճանապարհով հարցի լուծումը վաղուց Ամուլսարի հանքի թեման պետք է փակած լիներ: Այն ինչ հիմա ուզում է Նիկոլ Փաշինյանը, դա համակարգային կոռուպցիայի արդյունքում հայկական բնությանը հսկայական ու անդառնալի վնաս հասցնելն է, Ջերմուկ առողջարանային քաղաքը փակելը և Սևանի ջրերը վտանգելն է»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1270694603111002&id=100005114233621

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ