fbpx
Զինված Ուժեր

Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Պաշտպանության նախարարություն՝ գերատեսչության 2022 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Զինված ուժերի բարձրագույն սպայակազմը և պաշտոնատար այլ անձինք:

Պատասխանատուները ներկայացրել են 2022 թվականին պաշտպանական գերատեսչության իրականացրած բարեփոխումներն ու այլ ուղղություններով կատարված աշխատանքները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ