fbpx
Հասարակություն

Փաշինյանը չի բացառել, որ կդիմի ԵԱՏՄ-ին` մեքենաների ներկրման հնարավորությունը երկարացնելու համար

Ավտոմաքսատուն այցից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ Հայաստանը կարող է դիմել ԵԱՏՄ գործընկերներին, որ հնարավորություն ստանա երկարեցնելու այլ երկրներից մեքենաներն էժան գնով ներկրելու ժամկետները։

«Կնայենք, կդիտարկենք։ Մենք պիտի էդ հարցը շատ լուրջ նայենք, չէ՞»,- ասաց Փաշինյանը։

Նա օրինակ բերեց, որ հիմա հազարավոր մեքենաներ են բերվում Հայաստան, և դրանք հին են, ինչը Հայաստանը կարող է դարձնել մեքենաների գերեզմանոց։ Փաշինյանն ասաց՝ պարզ է, որ սոցիալական խնդիրներ կան, բայց պետք է առաջ գնալ, էլեկտրամոբիլների անցնել և այլն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ