fbpx
Քաղաքականություն

Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը չեն հանդիպել․ խոսնակը հերքում է տարածել

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը Facebook-ի գրառման միջոցով անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Տեր-Պետրոսյանի հանդիպման վերաբերյալ լուրին։

«Փաստինֆո կայքը տեղեկություն է հրապարակել, որ իբրև թե «երկու օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին»:

Այս կապակցությամբ հայտարարում եմ. Փաստինֆոյի տարածած լուրը դավադիր նպատակներով մոգոնված բացարձակ սուտ է:

Ափսոսում եմ, որ Փաստինֆո կայքը հրապարակել է չճշտված տեղեկություն»:

https://www.facebook.com/arman.musinyan/posts/10157659233566799?__cft__[0]=AZWFQ5WRdiM6AI8Aro7JNABMWu16excxpjdY56SVgUvyHGaUh14HPABrU1JC0HkHFxcxkPm_fQcvUCBLxhekvbAEbjhrGWu67NLr3KeZY6RUuEaw_ukUb_go8fi0LvlbDoQ&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ