ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը սահմանին Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի թանկացման վերաբերյալ տեղեկություններ չունի: Նա ասաց, որ հույս ունի, որ Հայաստանին մատակարարվող գազի գնի սակագնի շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունները հաջող կընթանան:
Փաշինյանի խոսքերով պայմանավորվածությունն այնպիսին է, որ քննարկումները շարունակելու են այդ հարցի շուրջ:
Փաշինյանն ասաց նաեւ, որ հաջորդ շաբաթ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպմանը քննարկելու է բոլոր հնարավոր հարցերը։
Գազի գնի հնարավոր նվազեցում հնարավոր է, հարցին, Փաշինյանը պատասխանեց. «Ես հիմա չեմ ցանկանում որևէ կանխորոշող բան ասել, հուսով եմ՝ բանակցությունները հաջող կընթանան»:
