Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոում պայթուցիկներով լցված ավտոմեքենայի պայթյունի հետևանքով առնվազն վեց մարդ է մահացել, 13-ը՝ վիրավորվել: Այս մասին հաղորդում է Radio Dalsan ռադիոկայանը Twitter- ում իր էջում:
«Մոգադիշոում ազգային թատրոնի հարևանությամբ գտնվող անցակետում պայթուցիկներով լի մեքենան պայթեցվել է: Առնվազն վեց հոգի մահացել է, 13-ը՝ վիրավորվել», – ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ հետագայում եղել են երկրորդ պայթյունի մասին հաղորդումներ:
