Քաղաքագետ Արա Պապյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Փաշինյանն Ալիևի հետ հարցազրույցի հենց սկզբում հնարավորություն ստացավ Իրանին Ալիևի դեմ հանելու, բայց չարեց:
Նա պիտի նշեր, որ Ղարաբաղի խանությունը երբեք անկախ ադրբեջանական պետություն չի եղել, այլ եղել է վարչական միավոր Իրանի՝ այդ ժամանակվա Պարսկաստանի մաս, և Ռուսաստանի կայսրությանն է անցել ռուս-պարսկական Գյուլիստանի պայմանագրով 1813թ.: Ի դեպ, այդ պայմանագրում չկա ոչ մի հիշատակում ո՛չ ադրբեջանցիների և ո՛չ էլ Ադրբեջանի մասին:
Ալիևի հիշատակած Իբրահիմ խանը 1805թ. պարզապես ռուս զորավար Ցիցիանովին իր հպատակությունն էր հայտնել»:
https://www.facebook.com/ara.papian.mv/posts/2557292591035858

