fbpx
Քաղաքականություն

Փաշինյանը ուղերձներ է հղել՝ Էյդ Ալ-Ֆիտր սրբազան տոնի կապակցությամբ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Էյդ Ալ-Ֆիտր սրբազան տոնի կապակցությամբ, շնորհավորական ուղերձներ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավորին, Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահին և վարչապետին, Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահին, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահին, Թունիսի Հանրապետության վարչապետին, Իրաքի Հանրապետության վարչապետին, Լիբանանի Հանրապետության վարչապետին, Քուվեյթի Պետության էմիրին և վարչապետին, Օմանի Սուլթանության սուլթանին՝ մաղթելով նրանց քաջառողջություն և հաջողություններ:

Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։

Նիկոլ Փաշինյանը խաղաղություն ու բարեկեցություն է մաղթել այդ երկրների բարեկամ ժողովուրդներին և կարևորել համագործակցության զարգացումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ