Անգլիայի Պրեմիեր Լիգայի Twitter-յան էջում հրապարակում է հայտնվել, որով տեղեկանում ենք, որ ԱՊԼ-ի բոլոր հանդիպումները հետաձգվել են։
Նշվում է, որ հետաձգումը նախատեսված է մինչև ապրիլի 3-ը։
Հիշեցնենք, որ նոր տեսակի կորոնավիրուսի տարածման հետևանքով ամբողջ աշխարհում արդեն չեղարկվել են մի շարք մարզական միջոցառումներ ու դրանց թիվը գնալով աճում է։
The Premier League, FA, EFL and WSL have collectively agreed to postpone the professional game in England
Full statement: https://t.co/XcDyzBp4Ol pic.twitter.com/cmYjoY3LRR
— Premier League (@premierleague) March 13, 2020
