ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել, համաձայն որոնց վարչապետի գլխավոր խորհրդականը, խորհրդականն ու օգնականն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արամ Ղարիբյանին վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատելու մասին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.
Արամ Ղարիբյանին 2019 թվականի սեպտեմբերի 2-ից ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»։
Պաշտոնից ազատվել է նաև վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.
Արսեն Գասպարյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում։
Պաշտոնից ազատվել է նաև վարչապետի օգնական Մհեր Սահակյանը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.
Մհեր Սահակյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասված է Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման տեքստում։