Նախկինում գերմանական «Քյոլնում» հանդես եկած բրազիլացի պաշտպան Բրունո Նասիմենտեն տեղափոխվել է հայկական «Փյունիկ»։
Այս մասին պաշտոնական հայտարարություն է տարածել հայկական ակումբը։
Նասիմենտեի վերջին ակումբը եղել է Բահրեյնի «Ալ-Հիդը»։
Նշվում է, որ 30-ամյա ֆուտբոլիստի խաղային համարը կլինի 3-ը։
«Փյունիկը» բարի գալուստ ու հաջող մրցելույթներ է մաղթել բրազիլացուն։