fbpx
Աշխարհ

Փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով Վրաստանում 8 մարդ է ձերբակալվել

Վրաստանում փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով 8 անձ է ձերբակալվել։ Այս մասին նշվում է Վրաստանի ֆինանսների նախարարության Քննչական ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Ձերբակալված անձինք, ապօրինի նյութական շահ ստանալու նպատակով, իրենց պատկանող ընկերության անունից պատրաստել և իրացրել են կեղծ հարկային հաշիվ-ապրանքագրեր ու հաշիվներ: Ըստ այդմ՝ հանցախմբի անձինք տարբեր ապրանքների ենթադրյալ մատակարարման դիմաց ստացել են 450 հազար լարի (մոտ 166.3 հազար դոլար) ապօրինի եկամուտ:

Հետաքննություն է տարվում «մի խումբ մարդկանց կողմից կեղծ վարկային կամ վճարային քարտերի կամ այլ վճարային փաստաթղթերի բազմիցս կեղծման» հոդվածով:

Ամբաստանյալներին սպառնում է 4-7 տարի ազատազրկում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ