Եթե խելքներս հավաքենք գլուխներս, 3 տարուց Ալիևը կգրի «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երեկ՝ հուլիսի 21-ին, 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարել է, որ Երասխում կատարվածը զուտ սահմանային միջադեպ է, մեծ պատերազմի հնարավորություն չկա։

Նրա համոզմամբ, գուցե Նիկոլ Փաշինյանին փորձել են պարտադրել, բայց նա, բարեբախտաբար, դիմադրել է և Սյունիքով միջանցք տալու մասին խոսք չկա։

Արամ Սարգսյանը ընդգծել է՝ քանի դեռ Արցախի կարգավիճակը հստակեցված չէ, կոմունիկացիաների ապաշրջափակում չի կարելի անել։

«Հանրապետություն» կուսակցության նախագահը նաև նշեց՝ ամեն ինչ պետք է անենք, որպեսզի երեք տարի անց Ալիևը գրի՝ պատերազմ, թե խաղաղություն հոդվածը (համեմատությունը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համանուն հոդվածի հետ, որով առաջարկվում է Արցախյան հարցի կարգավորման տարբերակ-հեղ․)։

Նրա կարծիքով, այս դժվարին փուլում իշխանությունը անում է այնքան, որքան կարողանում է, իսկ անկլավների և միջանցքի մասին խոսում է Ադրբեջանը, դա նրան է ձեռք տալիս։

«Հայաստանում որոշ քաղաքական ուժեր դա տիրաժավորում են իշխանությանը վնասելու համար, առանց հասկանալու, որ վնասում են նաև պետությանը»,- նշեց Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենաթարմ