«Որքան էլ ցավալի է, մենք նոր և գաղափարական ընտրություն չենք ունենալու»,-Դիլբարյան:

Ամենադիտվածներ

«Որքան էլ ցավալի է, մենք նոր և գաղափարական ընտրություն չենք ունենալու»,-Դիլբարյան:

Քաղաքագետ Արա Պապյանի լրագրողների հետ հանդիպմանը խոսելով դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններից նշեց՝ ընդգրկված տասնմեկ ուժերից ոչ բոլորը կանցնեն խորհրդարան:

Վերջինիս խոսքով՝ գաղտնիք չէ, որ խորհրդարան անցնելու ամենամեծ շանսերն ունի իմ «Իմ քայլը» դաշինքը:

Լեզվաբան Նարինե Դիլբարյանը թեմայի մասին խոսելով ասաց, այս խորհրդարանական ընտրությունները լավագույնը չեն լինելու, որքան էլ Նիկոլ Փաշինյանը լավատեսորեն է տրամադրված:

«Որքան էլ ցավալի է մենք նոր և գաղափարական ընտրություն չենք ունենալու, որովհետև մենք չունենք կազմավորված համակարգային իշխանություն և ընդդիմություն: Մենք ունենք անձի շուրջ հավաքված միավորումներ և ոչ թե կուսակցություններ, որոնց գաղափարաքաղաքական դիրքորոշումները բավականին փոփոխական կամ ընդհանրական են»,-շեշտեց Դիլբարյանը:

Դիլբարյանի համար զարմանալի է, որ այս համապատկերում Հանրապետական կուսակցությունը, որի քաղաքականության արդյունքում տեղի ունեցավ հեղափոխություն, այսօր շատ գործուն է և ռեալ շանսեր ունի մտնելու խորհրդարան. «Սա ևս հեղափոխության առաջնորդի և նրա թիմի աշխատանքի արդյունքն է, որ իրենց ընդդիմությունը դարձել է ՀՀԿ-ն: Սա վտանգավոր ճանապարհ է, որ այն կուսակցությունները, որոնք մեղավոր են երկիրը այս վիճակին հասցնելու մեջ այսօր կարող են լինել խորհրդարանում»:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ հավելեց ՝ «Իմ քայլը» դաշինքը արտահերթ խորհրդարանական ընտրություններում կհավաքի հիսունհինգ տոկոս ձայն, և եթե դա տեղի ունենա մենք նոր Ազգային ժողովում կարող ենք ունենալ հինգ քաղաքական ուժ:

https://www.youtube.com/watch?v=m2TdLl50qzo

Աղբյուր՝ henaran.am

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();