ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պնդում է, որ Ուկրաինայի շուրջ իրադրությունը չի կարգավորվի այնքան ժամանակ, քանի դեռ ՌԴ-ի ուժերը չեն հեռանա նրա տարածքից:
«Ես չեմ կարծում, թե հակամարտությունը կլուծվի մինչև այնքան ժամանակ, քանի դեռ Պուտինը դուրս չբերի ուժերն Ուկրաինայից», նոյեմբերի 10-ին ասել է նա լրագրողներին արտասահմանյան շրջագայության մեկնելուց առաջ, տեղեկացնում է Սպիտակ տունը։