fbpx
Խորհրդարան

Պատգամավորի անձեռնմխելության վերացումը կարող է շատ ավելի վատ սոցիալական հետևանքներ ունենալ. Արթուր Վաղարշյան

Մայիսի 29-ին Ազգային ժողովի նիստին «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը ՍԴ անդամի թեկնածու Արթուր Վաղարշյանին հարց ուղղեց. ի՞նչ վերաբերմունք ունի պատգամավորական անձեռնմխելիության սահմանադրական ինստիտուտի հանդեպ: Պատգամավորին նաև հարցրեց, թե կոռումպացվածության աստիճանը 100 բալանոց համակարգում գնահատելու դեպքում ՀՀ դատական համակարգին քանի՞ բալ կտար:

«Ձեզ հետաքրքրում է՝ ես կո՞ղմ եմ պատգամավորական անձեռմխելիության սահմանադրական ինստիտուտին, թե՞ ոչ: Կողմ եմ: Փորձեմ համոզել: Այդ ինստիտուտն ունի պատմություն, դա եկել է Անգլիայից: Թագավորը, լինելով բացարձակ, անընդհատ պատգամավորների նկատմամբ ոտնձգություններ էր իրականացնում, գողանում էր, տանում էր, պահում: Անգլիական պառլամենտը հասավ նրան, որ ամրագրեց՝ պատգամավորներն անձեռնմխելի են»,- ասաց նա:

Վաղարշյանը պատասխանեց, որ Հայաստանում 1995 թ-ից սկսած ու դրանից հետո ձեռնարկատիրական խավի ներկայացուցիչներից շատերը որոշեցին դառնալ պատգամավոր: Նա նշեց. ձեռնարկատերերը սովորաբար Հայաստանի նման երկրներում չեն ձգտում դառնալ պատգամավոր, ուստի հասարակության մոտ տպավորություն է, որ այս ձևով մարդիկ փորձում են ապահովել իրենց անձեռնմխելիությունը:

ՍԴ անդամի թեկնածուն նաև հավելեց, որ պատգամավորի անձեռնմխելության վերացումը կարող է շատ ավելի վատ սոցիալական հետևանքներ ունենալ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ