Ինչպես արդեն հայտնի էր դարձել, «Եվրանեսթին», որն անցկացվելու է Հայաստանում, մասնակցելու են նաև ադրբեջանցի պատգամավորներ։
ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն ասաց, որ Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորներն արդեն Հայաստան են ժամանել։
Իր տեղեկություններով՝ նրանցից մեկը անկուսակցական է, իսկ մյուսը՝ իշխող ուժից։ Կարպետյանն ասաց, որ եկել է նաև մեկ ուղեկցող։