Պատգամավորը Ադրբեջանի «սև ցուցակում» է հայտնվել Արցախի մասին գրառում կատարելու համար

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի պատգամավոր Հյու Մաք Դերմոթը Արցախի ժողովրդին նախագահական ընտրությունների հետ կապված շնորհավորել է:

«Շնորհավորում եմ Արցախի Հայկական Հանրապետության բնակիչներին, որոնք այս շաբաթ անցկացրին իրենց նախագահական ընտրությունները: Ընտրություններում քվեարկել և իր ժողովրդավարական իրավունքներն է օգտագործել ընտրողների 72 տոկոսից ավելին: Թեկնածուներին հաջողություն եմ մաղթում ապրիլի 14-ին երկրորդ քվեարկության ժամանակ»,- իր Twitter-ում գրել է պատգամավորը:

Մաք Դերմոթը նաև հավելել է, որ ավտորիտար ռեժիմների և բռնապետության տարածաշրջանում հրաշալի է տեսնել բարգավաճող ժողովրդավարություն:

Ավելի ուշ նման հայտարարությունների համար ՄաքԴերմոթին Ադրբեջանը այսպես կոչված «սև ցուցակում» է գցել:

Որի մասին պատգամավորը նույնպես խոսել է և հայտնել է, որ Արցախին աջակցելու պատճառով ադրբեջանական ավտորիտար ռեժիմի սև ցուցակում է:

«Ես միանում եմ հարյուրավոր պատգամավորներին, որոնք սիրում են ժողովրդավարությունը, լրագրողներին, գիտնականներին և իրավապաշտպաններին: Ինչպիսի պատիվ»,- նշել է նա՝ բերելով Ադրբեջանի ամբողջական «սև ցուցակի» հղումը:

Ամենաթարմ