Փայլանը հայց է ներկայացրել իր նկատմամբ սպառնալիքներ հնչեցրած թուրք ազգայնական պատգամավորի դեմ

Ամենադիտվածներ

Փայլանը հայց է ներկայացրել իր նկատմամբ սպառնալիքներ հնչեցրած թուրք ազգայնական պատգամավորի դեմ

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը դատախազություն հայց է ներկայացրել անկուսակցական պատգամավոր Ումիթ Օզդաղի դեմ, ով Փայլանի ապրիլքսանչորսյան հայտարարության առնչությամբ ազգայնական հայտարարություն էր արել ու սպառնացել էր նրան:

Փայլանը Twitter-ի գրառման մեջ ապրիլի 24-ին նշել էր. «106 տարի անց քայլում ենք Ցեղասպանության ճարտարապետ Թալեաթ փաշայի անունը կրող պողոտաներով: Մեր երեխաները հաճախում են Թալեաթ փաշայի անունը կրող դպրոցներ: Պատկերացրեք, եթե Գերմանիայում այսօր լինեին Հիտլերի անվան պողոտաներ, երեխաները սովորեին Հիտլերի անվան դպրոցներում, ինչպիսի՞ն կլիներ Գերմանիան այդ ժամանակ: Ահա այդպիսի Թուրքիայում ենք ապրում»:

Ի պատասխան Փայլանի գրառման՝ Ստամբուլից ընտրված անկախ պատգամավոր Օզդաղը նրան անվանել է «անկիրթ» և «սադրիչ»: «Եթե գոհ չես, գնա գրողի ծոցը: Թալեաթ փաշան արտաքսել է ոչ թե հայրենասեր, այլ քեզ նման թիկունքից հարվածող հայերին: Դու էլ, երբ ժամանակը գա, ապրելու ես և պետք է ապրես Թալեաթ փաշայի նույն փորձառությունը»,- Twitter-ում, ի պատասխան Փայլանի, գրել է ազգայնական պատգամավորը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փայլանն ազգայնական պատգամավորին մեղադրել է «հանցագործության դրդելու», «ժողովրդի մեջ թշնամանք սերմանելու», «վիրավորելու և սպառնալու» մեջ: «Փոքրամասնությունների դեմ բռնության կոչերը ճանապարհ են հարթում ատելության հանցագործությունների համար: Խտրականություն ու ատելություն պարունակող խոսքերը չպետք է անպատիժ մնան»,- նշել է նա:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();