ՌԴ-ի ևս 16 քաղաքացի է հայտնվել Ավստրալիայի պատժամիջոցների ցուցակում, որը կապված է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության հետ: Այդ մասին վկայում են Ավստրալիայի դաշնային ռեգիստրի տվյալները:
Փաստաթղթի համաձայն, սահմանափակումները մտցվել են օլիմպիական չեմպիոն, «Ազգային մեդիա խումբ» հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահ Ալինա Կաբաևի, մանուկների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովայի, գյուղատնտեսության նախարար Դմիտրի Պատրուշևի, շինարարության նախարար Իրեկ Ֆեյզուլինի և տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևի նկատմամբ:
Պատժամիջոցների տակ են հայտնվել «Պեչեգա» միջազգային ծովային նավահանգիստ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի ղեկավար Իգոր Պուտինը, «Սոգազ» ապահովագրական ընկերության վարչության փոխնախագահ Միխայիլ Պուտինը և «MPT ընկերությունների խումբ» ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Ռոման Պուտինը, որոնց Ավստրալիայի իշխանությունները համարում են ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի ազգականները: Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև «Գազֆոնդ» ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամի նախագահ Յուրի Շամալովը, «Վիտալ Դևոլոպմենտ Կորպորեյշն» ԲԸ-ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Պլեխովը, «Սոգազ»-ի տնօրենների խորհրդի անդամ Միխայիլ Կլիշինը, «Ռոսգեոլոգիա» բաժնետիրական ընկերության վարչության նախագահ Սերգեյ Գորկովը և ուրիշներ: