«Արարատ-Արմենիան» վերադառնում է տուն։ Այս մասին հայտնում է ակումբի Facebook-յան պաշտոնական էջը։
Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են դիմավորում թիմի ֆուտբոլիստներն ու մարզիչները ջերմ դիմավորման արժանանում Բագրատաշենի անցակետում։ Նրանց ընդունում են աղուհացով։
Հիշեցնենք, որ հայկական ակումբը սեփական հարկի տակ «Սաբուրթալոյին» 1-2 հաշվով պարտվելուց հետո քամբեք գրանցեց ու մրցակցի հարկի տակ 0-2 հաշվով հաղթանակ տոնելուց հետ գրանցեց պատմական արդյունք։ Հայաստանի ֆուտբոլի ակումբային պատմության մեջ առաջին անգամ հայկական թիմին հաջողվեց դուրս գալ Եվրոպա Լիգայի 4-րդ որակավորման փուլ (փլեյ-օֆֆ)։

