ՀՀ պատմության մեջ առաջին անգամ նախագահը պաշտոնական այցով մեկնում է Իտալիա

Հրապարակող՝

Պետականությունը ծնվում և ապրում է կրթված անհատի, կրթված հասարակության, կրթված ժողովրդի շնորհիվ․ նախագահ

Ամենադիտվածներ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ու նրա տիկին՝ Նունե Սարգսյանը, Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի հրավերով այսօր՝ հոկտեմբերի 5-ին, պաշտոնական այցով մեկնելու է Իտալիա։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Նշվում է, որ սա Հայաստանի Հանրապետության 30-ամյա պատմության ընթացքում Հայաստանի նախագահի առաջին պետական այցն է Իտալիա:

Ըստ աղբյուրի՝ 2 երկրների նախագահները նախ առանձնազրույց կունենան, որին կհաջորդի պատվիրակություններով հանդիպումն ու կողմերը հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ։

Այցի ընթացքում նախատեսված են նաև այլ հանդիպումներ, ինչպես նաև այցեր։

Ավելի մանրամասն՝ այստեղ։

Ամենաթարմ