2019 թվականին պլանավորված Է երկու կանանց՝ պատմության մեջ առաջին դուրս գալը բաց տիեզերք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է աստղանավորդ Քրիստինա Քուկը: «Ինչպես ես եմ հասկանում, մենք (Էնն Մաքքլեյնի հետ) ներկայում տիեզերք այս դուրս գալու առաջադրանք ենք ստացել. ես չգիտեմ, թե դա պաշտոնապես ինչ չափով Է լուսաբանված NASA-ի կողմից:
Մենք պատրաստ ենք ցանկացած առաջադրանք կատարել անձնակազմի ցանկացած անդամի հետ»,-ասել Է Քուկը՝ հանդես գալով մամուլի ասուլիսում: Ավելի վաղ միայն կանանցից բաղկացած անձնակազմը բաց տիեզերք դուրս չի եկել: Փետրվարի 21-ին ավելի վաղ ռուսաստանցի Ալեքսեյ Օվչինինը, ամերիկացիներ Նիկ Հեյգը և Քրիստինա Քուկը «Սոյուզ ՄՍ-12» տիեզերանավով թռիչքից առաջ քննությունները հանձնելուց հետո միջգերատեսչական հանձնաժողովի կողմից թռիչքի են երաշխավորվել որպես Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) հիմնական անձնակազմ: ՄՏԿ-ում նրանք պետք Է անցկացնեն 204 օր: Նրանք Բայկոնուրի տիեզերակայանից ուղեծիր կուղևորվեն մարտի 14-ին: Ներկայում ՄՏԿ-ում աշխատում են ռուսաստանցի Օլեգ Կոնոնենկոն, կանադացի Դավիթ Սեն-Ժակը և ամերիկուհի Էնն Մաքքլեյնը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: