fbpx
Աշխարհ

Ո՛չ Կիևը, ո՛չ Վաշինգտոնը պատրաստ չեն խաղաղության. ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու այցը Միացյալ Նահանգներ ցույց տվեց, որ ո՛չ Կիևը, ո՛չ Վաշինգտոնը չեն ցանկանում խաղաղություն և պատրաստ չեն դրան՝ հայտարարել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։

Դիվանագետի խոսքով՝ Զելենսկու այցը հայտարարություն էր Ռուսաստանին հաղթելու անհրաժեշտության մասին։

«Ծափահարություններով հայտարարվեց, որ անհրաժեշտ է շարունակել «պատերազմը վստահված անձի միջոցով» մեր երկրի դեմ՝ մինչև լիակատար հաղթանակ»,- ասել է Անտոնովը:

Անդրադառնալով Կիևին Patriot համակարգեր տրամադրելու թեմային՝ դիվանագետն ընդգծել է, որ Ուկրաինայում արևմտյան զենքերը համակարգված ոչնչացվում են ռուսական բանակի կողմից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ