Աշխարհ

Իրանում հայտարարել են Մոսադի լրտեսների ձերբակալության մասին

Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է Մոսադի հետ կապված չորս օպերատիվ խմբերի անդամների ձերբակալության մասին, հաղորդում է Mehr-ը։

Գերատեսչության հայտարարության համաձայն՝ իրանական հատուկ ծառայությունների ջանքերի շնորհիվ հայտնաբերվել են Մոսադ գործակալության հետ կապված չորս օպերատիվ խմբեր, բոլոր անդամները ձերբակալվել են։

Նշվում է, որ Իսրայելը՝ օգտվելով Իրանի մի քանի մասերում վերջերս տեղի ունեցած անկարգություններից, մտադիր էր մի քանի հիբրիդային ահաբեկչական գործողություններ իրականացնել։

Նախարարությունը նաեւ հայտարարել է, որ տեղեկատվություն է ստացել նաեւ Եվրոպական մեկ երկրում այդ խմբերի ղեկավարի մասին ՝ ասելով, որ ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի հետաքննության ավարտից անմիջապես հետո:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ