ԵՄ-ն պատրաստ է դիտարկելու Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը. Շառլ Միշել

Հրապարակող՝

Եվրոպական խորհրդի նախագահը կրակն անմիջապես դադարեցնելու կոչ է արել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Եվրամիությունը կշարունակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթներ մշակել՝ չնայած այն հանգամանքին, որ դաշինքում այդ թեմայի շուրջ բանավեճն ավելի բարդ է դառնում։

«Պատժամիջոցների մասին յուրաքանչյուր քննարկում շատ ավելի բարդ է, քան նախորդը»,- լրագրողներին ասել է Միշելը Կիև կատարած այցի ժամանակ։ Նրա համոզմամբ՝ պատժամիջոցները պետք է ուժեղացվեն, «ավելի շատ երկրներ պետք է ներգրավվեն»:

Շարլ Միշելը չհայտարարված այց է կատարել Կիև՝ փետրվարի 3-ին նախատեսված Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողովի շրջանակում, գրում է Bloomberg-ը։

Ամենաթարմ