Պեկինի օլիմպիական խաղերի հիվանդանոցն ու բուժկենտրոնը պատրաստ են

Հրապարակող՝

Պեկինի օլիմպիական խաղերի հիվանդանոցն ու բուժկենտրոնը պատրաստ են

Ամենադիտվածներ

2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի բժշկական կենտրոնի կառուցումը կավարտվի նախատեսված ժամկետից շուտ, հայտնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

Արդեն պատրաստ են հիվանդանոցը և բուժկենտրոնը։ Տեղադրվել են ժամանակակից սարքավորումներ, որոնք համապատասխանում են բոլոր չափանիշներին: Հիվանդանոցն ունի հարմարավետ սենյակներ, վիրաբուժարաններ և մասնագիտական 18 բաժանմունք:

Նշվում է, որ խաղերի ընթացքում մարզիկներին, աշխատակիցներին և հյուրերին կտրամադրվի բարձրորակ բժշկական օգնություն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ակնկալվում է, որ օլիմպիական խաղերից հետո կլինիկան կծառայի ձմեռային մարզաձևերում վնասվածքների կանխարգելման, մարզիկներին առաջին բուժօգնության, ախտորոշման և վերականգնման վերաբերյալ հետազոտություններ անցկացնելուն։

Ձմեռային օլիմպիական խաղերի մասնակիցներին օպերատիվ օգնություն ցուցաբերելու համար կգործի փրկարարական թիմ, որում ընդգրկված կլինեն Պեկինի հիվանդանոցների 101 մասնագետներ։

Ամենաթարմ