Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պատրաստ է կյանքը տալ հանուն Բոլիվիայի և Էվո Մորալեսի, որը նախօրեին հրաժարական է տվել այդ երկրի նախագահի պաշտոնից։ Հայտարարությունը նա արել է Կարակասում ելույթի ժամանակ:
«Բոլիվիան մեր եղբայրական երկիրն է։ Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել նրա համար։ Կյանքը տալ խաղաղության, դեմոկրատիայի և օրինական ընտրված նախագահ Էվո Մորալեսի պաշտպանության համար»,-ասել է նա պետական հեռուստաընկերությամբ հեռարձկվող ելույթի ժամանակ։
Վենեսուելայի նախագահը ընդգծել է, որ Մորալեսի հրաժարականը չի նշանակում նրա քաղաքական կարիերայի ավարտ։
«Սա վերջը չէ։ Բոլիվիական հեղափոխության նոր փուլն է մեկնարկում։ Ես համոզված եմ, որ Մորալեսը վերադառնալու է»,-ասել է Մադուրոն։
Մադուրոն ԱՄՆ-ին է մեղադրել այն ամենում, ինչ տեղի է ունենում Բոլիվիայում։
«Մենք դաապարտել ենք պետական հեղաշրջումն ընդդեմ Էվո Մորալեսի, որը համակարգել և ֆինանսավորել են Սպիտակ տնից»,-ասել է նա։
Վենեսուելայի նախագահը նշել է, որ ԱՄՆ-ը պատասխանառու է տարածաշրջանում բոլոր պետական հեղաշրջումների համար վերջին հարյուր տարում։
«Ուզում եք կռվե՞լ։ Մենք պատրաստ ենք կռվել խաղաղության, հայրենիքի, ինքնիշխանության համար»,-ավելացրել է նա։