Ցրտերն ընկնելուն պես պետք է մտածել այնպես անել, որ օրգանիզմը չգցի դիմադրողականությունը: Իսկ դրան օգնության է հասնում բնական միջոցներով պատրաստուկները: Կարելի է օգտվել կանաչ տրիոյի ֆռեշից, որտեղ համակցվում է հաճելին օգտակարի հետ:
Դրա համար վերցնել՝
2 հատ ֆեյխուա
2 հատ կիվի
150 մլ բնական յոգուրտ
1 թ.գդ.մեղր
1 փոքրիկ փունջ նանա
Ֆեյխոաների գլուխն ու պոչիկը կտրել, կիվիները՝ կեղևը հանել, խորանարդներով կտրատել և բլենդեռով հարել: Առանձին տարայի մեջ լցնել յոգուրդն ու մեղրը և լավ հարել, մինչև դառնա միասեռ: Այս երկու զանգվածները խառնել իրար: Ֆրեշին ավելացնել թարմ նանա: Կանաչ տրիոն պատրաստ է ըմպելուն: Այն հարուստ վիտամիններով, միկրոէլեմենտներով, անտիօքսիդանտով, սերոտոնինով, որոնք էֆեկտիվ բարձրացնում են իմունիտետը: Ֆրեշի որևէ պրոդուկտից, եթե ունեք ալերգիա,ապա մի օգտվեք նրանից:
Եղեք առողջ