fbpx
Աշխարհ

Գահերի խաղի աստղը պատրաստվում է ամուսնալուծվել

«Գահերի խաղի» աստղ Սոֆի Թերները, ով առավել հայտնի է Սանսա Սթարքի դերով, պատրաստվում է բաժանվել ամուսնուց՝ ամերիկացի երգիչ Ջո Ջոնասից։ Այս մասին հայտնում է TMZ-ը։

Ըստ զույգին ծանոթ աղբյուրների, Ջոնասն արդեն խորհրդակցել է Լոս Անջելեսում ամուսնալուծության առնվազն երկու փաստաբանների հետ և շուտով ամուսնալուծության հայց կներկայացնի: Հրապարակման զրուցակիցները նշել են նաեւ, որ զույգը մոտ վեց ամիս հարաբերություններում լուրջ խնդիրներ ուներ։

Աղբյուրները նշում են, որ վերջին երեք ամիսների ընթացքում Ջոնասի և Թերների երկու երեխաները ամբողջ ժամանակն անցկացնում են իրենց հոր հետ՝ նույնիսկ նրա DNCE խմբի ԱՄՆ շրջագայության ժամանակ։ Բացի այդ, վերջին շաբաթներին Ջոն հանրությանը ներկայացել էր առանց ամուսնական մատանի։ Օգոստոսի կեսերին զույգը վաճառեց նաև Մայամիի հեղինակավոր առանձնատունը, որը գնել էին ընդամենը մեկ տարի առաջ։

Սոֆի Թերներն ու Ջո Ջոնասը հանդիպում են 2016 թվականից և ամուսնացել են 2019 թվականի մայիսի սկզբին։ Հաջորդ տարվա փետրվարին հայտնի դարձավ դերասանուհու հղիության մասին։ Նա իր առաջնեկին լույս աշխարհ է բերել 2020 թվականի հուլիսին։ 2022 թվականի հուլիսին զույգը լույս աշխարհ բերեց իրենց երկրորդ դստերը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ