Քայլի Ջեններն ու Թրևիս Սքոթը պատրաստվում են ամուսնանալ

Հրապարակող՝

Ամենադիտվածներ

Hollywood Life-ը հայտնում է, որ Քայլին ու Թրևիսը լրջորեն քննարկել են ապագայի ծրագրերը, որոնց մեջ ներառվել է նաև հարսանիքը։ Չնայած այն հանգամանքին, որ զույգն արդեն երկու երեխա ունի, նրանք չեն շտապում լուրջ քայլերի դիմել։ Երկուսն էլ դա են ուզում, բայց հասկանում են, որ դա իրենց համար «ժամանակի հարց է»։

«Թրևիսը գիտի, որ Քայլիի ընտանիքը կցանկանար, որ նա ամուսնության առաջարկ աներ իրեն, բայց դա նրանց մասին չէ: Խոսքը Թրևիսի և Քայլիի մասին է, ու նրանք այն մարդկանցից չեն, ովքեր ընկնում են ուրիշների ճնշման տակ»,- ասել է հրապարակման աղբյուրը։ Սակայն դա ամենևին չի նշանակում, որ Թրևիսը վախենում է և չի ցանկանում ամուսնանալ Քայլիի հետ։ «Ամուսնության հարցը նրանք քննարկել են տարիների ընթացքում և երկուսն էլ միանշանակ ցանկանում են դա»:

Ամենաթարմ