Պատրիկ Ուոթսոնը՝ Քվեբեկի ամառային փառատոնի գլխավոր աստղերի շարքում

Հրապարակող՝

Patrick Watson

Ամենադիտվածներ

Քվեբեկի ամառային փառատոնի (FEQ) կազմակերպիչները պաշտոնապես ներկայացրել են 2026 թվականի ծրագիրը, որտեղ ինդի-ֆոլք ժանրի կանադացի երաժիշտ Պատրիկ Ուոթսոնը հանդես կգա որպես գլխավոր կատարողներից մեկը: Հուլիսի 9-ից 19-ը տեղի ունենալիք փառատոնը համարվում է Կանադայի ամենախոշոր երաժշտական իրադարձություններից մեկը, որը հավաքում է մինչև 100 հազար հանդիսատես:

Ուոթսոնի համար այս ելույթը նշանավորում է նրա կարիերայի նոր փուլը, հատկապես «Je te laisserai des mots» ստեղծագործության աննախադեպ հաջողությունից հետո, որը դարձավ առաջին ֆրանսալեզու երգը, որը Spotify-ում գերազանցեց մեկ միլիարդ լսումների շեմը: Փառատոնի կազմակերպիչները նշում են, որ Ուոթսոնի ընդգրկումը ծրագրում արտացոլում է նրա ներկայիս ազդեցիկ դիրքը կանադական երաժշտական արդյունաբերության մեջ:

Փառատոնի այս տարվա ծրագիրը բավականին բազմազան է. բացի Ուոթսոնից, գլխավոր բեմում հանդես կգան Մայքլ Բուբլեն, Gwen Stefani-ն, The Lumineers-ը, Muse-ը և Limp Bizkit-ը: Կազմակերպիչները՝ BLEUFEU-ի ղեկավար Նիկոլա Ռասինի խոսքով, այս տարի ևս պահպանվել է մատչելիության սկզբունքը. փառատոնի շրջանակում գործելու են նաև անվճար բեմահարթակներ, իսկ տոմսերի գները մնում են հասանելի լայն լսարանի համար, ինչը փառատոնը դարձնում է յուրահատուկ մշակութային երևույթ Կանադայում:

Ամենաթարմ