Աշխարհ

ՌԴ-ում COVID-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկումները երեխաների վրա կանցկացվեն հաջորդ տարի

Գամալեայի ազգային հետազոտական ​​կենտրոն տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը հայտնել է, որ պլանավորում են հաջորդ տարվա հունվար-փետրվար ամիսներին սկսել COVID-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկումները երեխաների վրա:


Տնօրենը հայտնել է, որ այժմ աշխատում են փաստաթղթերի ուղղությամբ, քանի որ երբեք երեխանների վրա փորձարկումներ չեն անցկացրել:

«Մանկաբույժները գիտեն այդ առանձնահատկությունները, և նրանց հետ միասին մենք այժմ փաստաթղթերի փաթեթ ենք գրում, որոնք կներկայացնենք առողջապահության նախարարությանը, որպեսզի հնարավոր լինի փորձարկումներ անցկացնել երեխաների վրա, բայց միայն այն բանից հետո, երբ կավարտենք բոլոր հետազոտությունները մեծահասակների վրա»,- ասել է Գինցբուրգը:


Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ