Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Բուրդենկոյի հիվանդանոցում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը փորձարկող կամավորների վերջնական փորձարկումը ցույց է տվել, որ բոլորն ակնհայտ իմունային պատասխան ունեն:
Նշվում է, որ, ըստ կլինիկական ուսումնասիրությունների արձանագրության, առաջին պատվաստումից հետո 42-րդ օրը կամավորները վերադարձել են հիվանդանոց և խորը բուժզննում և ախտորոշում են անցել: Հետազոտության արդյունքները պարզ ցույց են տվել, որ պատվաստումների արդյունքում բոլոր կամավորների մոտ հստակ իմունային պատասխան է առաջացել: Կամավորների օրգանիզմների աշխատանքում կողմնակի բարդություններ կամ շեղումներ չեն եղել:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
