Մեղեդային և ինքնատիպ. Lilith-ի երաժշտությունը

Ամենադիտվածներ

,
Մեղեդային և ինքնատիպ. Lilith-ի երաժշտությունը

Մեղմ և հանգստության զգացողություն պարգևող հնչյուններ՝ այսպես կարելի է նկարագրել երիտասարդ երգչուհի Լիլիթի երաժշտությունը առաջին հայացքից։


Երգերի մեծ մասով երգչուհին կիսվում է իր յութուբյան ալիքով։

Մեծամասնությունը, որոնք հասանելի են համացանցերում՝ քավրներ (cover) են։ Կան նաև հեղինակային երգեր, որոնք հիանալի և խորն են, հուսով եմ ապագայում էլ ավելի կշատանան։

Լիլիթի երաժշտական ուղին սկսել է 7 տարեկանից, երբ եղբայրը իրեն առաջին անգամ տարել է երաժշտական դպրոց։


Հետագայում երգչուհին մոտ 7 տարի երգել է երգչախմբում, Վանաձորում։

Այս փորձը նրա համար ամենատպավորիչներից է եղել։ Համերգների ընթացքում համագործակցել են տարբեր երաժիշտների հետ՝ կիթառահարների, դաշնակահարների, քանոնահարների, վոկալիստների և այլոց հետ։ Երգչուհու խոսքերով իր համար դա ամենահաճելի զգացողությունն է եղել, երբ շատ մարդիկ իրար գլխի էին հավաքվում, ովքեր նույնպես կիսում էին սերը երաժշտության հանդեպ։

Լիլիթի հաճելի ու հետաքրքիր ձայնը, և իր իսկ կատարմամբ կիթառի նուրբ հնչյունները կազմում են մի գեղեցիկ համադրություն։


Այդ իսկ պատճառով էլ նրա կողմից արված քավրները շատ հաճելի են ականջին։ Կարևոր դեր է խաղում նաև երգերի հաջող ընտրությունը։ Հիմնականում դրանք Frank Ocean, The Neighbourhood, Tyler,The Creator, Cigarettes After Sex և այլ երաժիշտների գործերն են։

https://youtu.be/SOe0qFBr9zw

 

Լիլիթի հեղինակային գործերն էլ շատ հետաքրքիր են։ Երգերը գրվում են Լիլիթի և իր մոտ ընկերուհու՝ Աստղիկի համագործակցության արդյունքում։

Երաժշտության ստեղծման պրոցեսը լիովին սպոնտան է , ոչ մի կոնկրետ պլանավորված բան։ Այդ ձևով ստեղծվում է ավելի բնական և մաքուր արվեստ։

Sound Cloud-ում հրապարակված երգերից «Գնալու մասին»-ը շատ տպավորիչ է, մելանխոլիկ և էմոցիոնալ։ Այն ևս գրել են Լիլիթը և Աստղիկը՝ համագործակցելով Հող երաժշտական նախագծի հետ։ Վերջիններս ապահովել են երաժշտության դաշնամուրային և միքսինգի մասը։

Լիլիթի համար ամենագեղեցիկ հետքը, որը նա կարող է  թողնել իր արվեստով, դա իր հոլովակները նայելիս գոնե 1 մարդուն մոտիվացնելն է։ Որպեսզի ունկնդիրը ավելի համարձակ լինի և իր ցանկությունների հետևից գնա։ Այն՝ ինչ ինքն է անում այդպիսի էսթետիկ և նուրբ ձևով։

Աննա Մարտիրոսյան

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();