Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Pfizer պատվաստանյութն արդեն հասանելի է։
- Հայաստանում քովիդի դեմ պատվաստվածների թիվը մոտ է 2 միլիոնին
- Հայաստանում 24 ժամում գրանցվել է քովիդի 300-ից քիչ նոր դեպք
«COVID-19-ի դեմ «Պֆայզեր» պատվաստանյութի ձեռքբերված խմբաքանակը բաշխվել է և հասանելի է առողջության առաջնային պահպանման օղակներում` պոլիկլինիկաներում և պատվաստումային շարժական կետերում:
«Պֆայզեր»-ով կարող են պատվաստվել 12 տարեկանից բարձր բոլոր անձինք (12-18 տարեկանները` ծնողի ստորագրությամբ):
Որպես բուստեր դեղաչափ`«Պֆայզեր» պատվաստանյութը կիրառելի է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում՝ պատվաստման ամբողջական կուրսից հետո առնվազն 3 ամիս անց», – ասված է ԱՆ-ի տարածած հայտարարության մեջ:

