Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ՝ բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն կորոնավիրուսի դեմ պատվաստվելու, կարող են դա անել նաև կիրակի օրը՝ հոկտեմբերի 24-ին:
Այս մասին հայտնում են լրատվության վարչությունից։
Նշվում է, որ «Պատվաստումների օր Երևան քաղաքում» միջոցառման շրջանակներում Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետր ազգային ակադեմիական թատրոնի բակում, ժամը 11:00-ից 18:00-ն տեղակայված կլինեն «Գրիգոր Նարեկացի ԲԿ» , «Թիվ 20 պոլիկլինիկա» ,«Արաբկիր մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ մասնագետների շարժական կետերը:
Ըստ աղբյուրի՝ պատվաստումը կիրականացվի Հայաստանում կիրառություն ստացած բոլոր պատվաստանյութերի տեսակներով:
