fbpx
Առողջապահություն

Նոյեմբերի 7-ին տեղի կունենա Պատվաստումների օր Երևանում խորագրով միջոցառում

ՀՀ առողջապահության նախարարությունը հատնել է, որ ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ նոյեմբերի 7-ին ժամը 11:00-ին «Հիլլս» սպորտային համալիրում տեղի կունենա «Պատվաստումների օր Երևանում» խորագրով միջոցառումը:

«Միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանը առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձևավորել հանրային բարձր գիտակցություն՝ պատվաստման կարևորության վերաբերյալ: Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորների կողմից անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ:

Նոյեմբերի 7-ին մայրաքաղաքում գործող շարժական պատվաստումային կետերը չեն գործելու, ողջ պատվաստումային գործընթացն իրականացվելու է «Հիլլս» սպորտային համալիրում:

Պատվաստումների միջոցառումն ավելի վաղ մեկ անգամ ևս անցկացվել է Երևանում: Նման միջոցառում անցկացվել է նաև Գյումրիում, Վանաձորում:

Հայաստանում հասանելի է «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Սինոֆարմ», «Մոդերնա» պատվաստանյութերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ