ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացին։
Ավանեսյանն ասաց, որ նոյեմբերի 7-ի դրությամբ՝ Հայաստանում առնվազն առաջին դեղաչափ ստացել է 890 717 մարդ։
Նա մանրամասներ, որ պատվաստվածներից 613 հազար 849-ը (մեծահասակ բնակչության 30 տոկոսը) պատվաստված են մեկ դեղաչափով, իսկ 276 հազար 948-ը երկու դեղաչափով։
Նախարարն ընդգծեց նաև, որ հետպատվաստումային բարդության որևէ նշանակալի դեպք չենք ունեցել։