Առողջապահություն

Հայաստանում քովիդի դեմ պատվաստվածների թիվը մոտենում է 1,5 միլիոնին

Coronavirus Vaccine

Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը։

2021 թվականի դեկտեմբերի 12-ի դրությամբ՝ ՀՀ-ում կատարվել է քովիդի դեմ 1452374 պատվաստում։

Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ պատվաստվածներից երկրորդ դեղաչափը ստացել են 582624-ը, իսկ 869750-ը ստացել են միայն առաջին դեղաչափը։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստվելն անվճար է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ