fbpx
Սպորտ

Կամոն ու Ուդոն կարող են խաղալ նույն ակումբում

Հայաստանի ազգային հավաքականի 2 ֆուտբոլիստներ՝ Կամո Հովհաննիսյանն ու Սոլոմոն Ուդոն կարող են հայտնվել նույն ակումբում։

Կամոն օրերս պաշտոնապես հեռացավ ղազախական «Կայրաթից», որից հետո ռուսական ակումբները մրցավազք սկսեցին նրա տրանսֆերի համար։

Այդ մրցավազքին միացած ակումբներից մեկը «Նիժնի Նովգորոդն» է, որը միաժամանակ հետաքրքրված է նաև Ուդոյի ծառայություններով ու վերջինիս հրավիրել է ակումբում փորձաշրջան անցնելու։

Այս մասին տեղեկանում ենք Metaratings-ից։

Նշվում է, որ Ուդոն, սակայն, ցանկանում է ռուսական ակումբի հետ պայմանագիր կնքել առանց փորձաշրջան անցնելու։ Իսկ Կամոյի մասով ակումբը դեռևս առաջարկ չի հնչեցրել, բայց նախատեսվում է, որ դա կլինի մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ