ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստման իր առաջին դեղաչափը։
Այս մասին տեղեկանում ենք Բադասյանի Facebook-ի էջից, որտեղ նաև նաև լուսանկար է հրապարակել։
«Հաջորդ ալիքի դեպքում արդեն մարդկային կյանքերի փրկությունը մեր պատվաստումներից է կախված լինելու», – գրել է Բադասյանը։
Պաշտոնյայի հրապարակած լուսանկարում երևում է, որ նա պատվաստվել է AstraZeneca-ով։
