Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության 77 տոկոսը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին չափաբաժինը։
Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը։
Նշվում է, որ շուտով մոտենում է պատվաստվելու վերջնաժամկետը, որը տրվել է աշխատակիցներին ու հնարավոր է, որ պատվաստվածների թիվը շուտով հասնի 80-90 տոկոսին։
Նշվում է նաև, որ պատվաստումների ֆոնին ԱՄՆ-ում օրական դեպքերի թիվը 172 հազարից նվազել է մինչև 95 հազար։

