Ուկրաինացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ վարչապետ Դենիս Շմիգալը, ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն ու ազգային բանկի ղեկավար Կիրիլ Շևչենկոն առաջիկա շաբաթների ընթացքում մեկնելու են Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
Այս մասին գրում է Reuters-ը։
Նշվում է, որ այցի շրջանակում ուկրաինական պատիրակությունը հանդիպումներ է ունենալու Մեծ յոթնյակի երկրների ֆինանսների նախարարությունների ներկայացուցիչների հետ։
Ըստ աղբյուրի՝ այցի ընթացքում նրանք մասնակցելու են նաև Համաշխարհային բանկի կազմակերպված և Ուկրաինայի դեպքերին նվիրված քննարկմանը: