Մենք Պաղեստինը որպես առանձին պետություն ճանաչելու պատճառ չունենք․ Շոլց

Ամենադիտվածներ

miqayel melqumyan – Edited

Գերմանիան դեռ պատրաստ չէ ճանաչել Պաղեստինը որպես պետություն, քանի որ ներկայումս հստակություն չկա պետության տարածքի և «հարակից այլ հարցերի» հետ կապված։

Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Պորտուգալիայի վարչապետ Լուիշ Մոնտենեգրոյի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսում:

«Խոսքը Պաղեստինի վարչակազմի մասին է, որը պատասխանատու է Արևմտյան ափի և Գազայի հատվածի համար։ Բայց մենք դեռ հեռու ենք դրանից: Այն ամենը, ինչ մենք հիմա պետք է անենք, երկարաժամկետ հրադադարի հասնելն է։ Հարցը նաև այն է, որ բոլոր շահագրգիռ կողմերը պարտավորություն ստանձնեն հավատարիմ մնալ երկու պետությունների մասին որոշմանը», – հավելել Է Շոլցը՝ նշելով, որ պետականության խորհրդանշական ճանաչման ճանապարհը ոչ մի տեղ չի տանի։

Մայիսի 22-ին Նորվեգիան, Իռլանդիան և Իսպանիան հայտարարեցին, որ Պաղեստինը ճանաչում են որպես պետություն, նրանց որոշումները ուժի մեջ կմտնեն մայիսի 28-ին:
Մինչև մայիսի 23-ը Պաղեստինը ճանաչում էին ԵՄ 9 երկրներ։ Ութ երկիր ՝ Բուլղարիան, Կիպրոսը, Չեխիան, Հունգարիան, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան և Սլովակիան, այդ քայլն արել են 1988 թվականին՝ դեռևս ԵՄ – ին անդամակցելուց առաջ, իսկ Շվեդիան ՝ 2014 թվականին:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();