1 օրում Արցախ է վերադարձել 2334 փախստական

Հրապարակող՝

Valeriy Osipyan

Ամենադիտվածներ

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղ մեկ օրում 2334 փախստական է վերադարձել. ընդհանուր առմամբ, խաղաղապահների ուղեկցությամբ ԼՂ է վերադարձել նախկինում տեղահանված ավելի քան 11 000 քաղաքացի:

«Ռուս խաղապահների միջոցով ապահովվում է փախստականների անվտանգ վերադարձը: Հայաստանի տարածքից մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 2334 փախստական, որոնք ավելի վաղ մարտական գործողությունների հետևանքով լքել էին իրենց տները: 2020 թվականի նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահների օգնությամբ Լեռնային Ղարաբաղ է արդեն վերադարձել ավելի քան 11 000 բնակիչ»,- նշել է նա:

Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

Ամենաթարմ