fbpx
Աշխարհ

Փայլանի կուսացությունը չի կողմնորոշվել` ում է աջակցելու Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը հայտարարություն է տարածել Ստամբուլի քաղաքապետի ընտրություններին թեկնածուներին աջակցելու հետ կապված։

Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Սարուհան Օրուչը հայտարարել է, թե իրենց կուսակցությունում կա հստակ կարգ․ այն է` որևէ թեկնածուին աջակցելու համար պետք է լինի ընդհանուր կոնսեսուս։

«Այս պահին այդ հարցով քննարկումները կուսակցության ներսում շարունակվում են, վերջնական որոշում դեռ չի կայացվել թե որ թեկնածուին են աջակցելու Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում»,-ասել է Սարուհան Օրուչը։

Նշենք, որ թուրքական իշխանությունների ճնշման ներքո Թուրքիայի ԿԸՀ–ն անվավեր համարեց Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները և նոր ընտրություններ նշանակվեցին հունիսի 23–ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ